Հրդեհ ավտոմեքենայում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Մայիսի 17-ին, ժամը 22:37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղի քոթեջների 3-րդ փողոցի թիվ 18/2 տանը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս. Մ.-ի վարձակալած տան ներքնահարկում գտնվող ավտոտնակում 1982 թ. ծնված Գ. Ա.-ին պատկանող «Opel Sintra» մակնիշի 35 SD 658 պետհամարանիշով ավտոմեքենայում: Մասամբ այրվել է ավտոմեքենայի ետնամասի պաշտպանիչ վահանը և ջերմահարվել ձախ լուսային ազդակը:

Տեսանյութեր

Լրահոս