Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիիկ Խանդոյանի եղբայրը`Արարատ Խանդոյասնը հացադուլ է հայտարարել:
«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, կմնա կալանքի տակ: Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին փաստաբանի միջնորդությունը:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից որոշում է կայացվել վերանայել սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականությունը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հիշեցնելով, որ ավելի քան քսան տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել սրտային վիրահատության` հատկապես ինվազիվ միջամտությունների ոլորտում։
Թերևս, ամենաանսպասելի պատասխանը 168.am-ը ստացավ երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանից: Պարզվում է, տիկին Պետրոսյանը ևս մեզանից էր տեղեկանում երկրում տեղի ունեցած քաղաքական այս զարգացումների մասին:
Կրակված գնդակներից մեկը կոտրել է տրակտորի խցիկի հետին, իսկ Վ.Հակոբյանի գլխի մոտով անցնելուց հետո` նաև դիմային ապակիները: Գնդակներից մեկն էլ վնասել է տրակտորի թիթեղը: Մ.Հարությունյանը չի կարողացել սպանությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Վ.Հակոբյանը տրակտորը վարելով անցել է որոշ տարածություն, որից հետո իրեն դուրս է գցել և փախչելով թաքնվել:
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեսյբուքյան իր էջում:
Թուրքիայում աշխատանքից 11 285 հազար ուսուցիչ է աշխատանքից ազատվել: Նրանց մեղադրում են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին աջակցություն ցուցաբերելու մեջ, ասվում է Թուրքիայի կրթության նախարարության հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է haqqin.az պորտալը:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Պավել Մանուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատության կենթարկվի:
Այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիայի հավաքված նաիրիտցիները հայտարարեցին, որ ցույցերը չեն դադարեցնելու, շարունակելու են հավաքվել և պահանջել «Նաիրիտի» վերագործարկում: Հոլդինգի պատվիրակությունը, նաիրիտցիների խոսքով, հավանաբար Հայաստան կայցելի հոկտեմբերի առաջին տասնօրյակում՝ նոր վարչապետի հետ հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:
Կառավարությունը հավանություն տվեց Արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման և նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունները միավորելու որոշման նախագծին:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի այժմ արդեն պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տևական ժամանակ է, ինչ նամակներ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն այդպես էլ պատասխաններ չի ստացել: Առաջին հայացքից սա անհավանական է. տրամաբանությունը հուշում է՝ օրենքի պահապանն առաջինը ինքը պետք է հարգի օրենքը:
ՀՀ կառավարության որոշմամբ Մերի Ղևոնդյանը նշանակվեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:
Սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խոսրովի անտառի մոտակայքում՝ ձկնաբուծարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շտաբային մարզումները ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից յուրաքանչյուր ամիս իրականացվում է 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գների մշտադիտարկում:
Բելգիայի զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամի լուսանկարը, որը նոր ահաբեկչական գործողություններ էր պատրաստում Եվրոպայում՝ նման Փարիզում եւ Բրյուսելում իրականացված գրոհներին:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջի հետին շրջանի պատռվածքներ, ծակած պատռված վերք, ձախ գոտկային և ուսագոտու շրջանի մակերեսային քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 12-ամյա աղջիկ:
Այսօր՝ սեպտեմբների 8-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրավերով աշխատանքային այցով Արցախ է մեկնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը:
Թուրքիայում դադարեցվել է անցումը ձմեռային ժամանակի: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին նախարարական կաբինետի որոշումը հրապարակվել է թուրքական «Պաշտոնաթերթ»-ում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբին» զենք վաճառելու գործով դատավճիռը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության և Արագ արձագանքման վարչության մասնագետները 2016 թվականի սեպտեմբերի 7-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Խաչվերաց տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է և այդ պատճառով կառավարությունն անցած նիստում որոշել էր աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 17-ին:
Սեպտեմբերի 7-ին գրություն է ստացվել, որ Արման Գրիգորյանը սեպտեմբերի 5-ին «Էրեբունի» Բ/Կ-ում մահացել է:
«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հետաքրքիր փոփոխություններ են սպասվում։ Մասնավորապես՝ կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվելու ՀՀ ոստիկանությունը։ Թե կոնկրետ ինչ կաոուցվածք կունենա ոստիկանությունը՝ հայտնի կդառնա առաջիկայում»:
Սույն թվականի սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ: