Թմրանյութերի օգտագործման հետ կապված խանգարումներից եւ հիվանդություններից տառապող մարդկանց թիվն աշխարհում գերազանցել է 29 միլիոնը:
Հունիսի 23-ին, ժամը 15.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 23-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավունքների պետական քարտուղար Կլաուդիո Ավրուխի եւ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Ձեռամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագի համար բեմի տեղադրման աշխատանքները Գյումրիում արդեն գրեթե ավարտված են:
15:00 – Դիմավորման արարողություն Զվարթնոց միջազգային օդանավակայանում
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը
Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի Կոտայքի մարզի Հրազդան համայնքին
Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի ստեղծմամբ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և զինված ուժերին աջակցող այլ կազմակերպությունները շարունակաբար կզարգացնեն իրենց հնարավորությունները և թողարկվող արտադրանքով կնպաստեն զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության նպատակն էր իրականացնել փորձի փոխանակում և բոլոր օղակների հրամանատարների շրջանում ձևավորել միասնական պատկերացումներ հետագա աշխատանքների կազմակերպման և վերահսկման վերաբերյալ:
«Դեռեւս 9 օր է, ինչ սկսել ենք աշխատել, այդ փողոցն ենք մաքրում: Մեր ֆրանսիացի գործընկերներն այդ հատվածում պետք է աշխատեն, որպեսզի ավելի լավ պատկերացում ունենանք թե՛ այդ երկրաշարժի, թե՛ ընդհանուր պատկերի մասին: Փողոցը շատ հետաքրքիր խճահատակով արված փողոց է: Նման փողոց ուրարտական այլ հուշարձաններում կարծես թե մենք դեռ չենք պեղել: Եթե Էրեբունին համարում ենք Երեւանի օրրանը, ապա գործ ունենք հին Երեւանի ամենահին փողոցի հետ»,- նշեց նա:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 23-ին, ժամը 14.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11 հասցեում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ ը:
Պատարագը մատուցվելու է Մայր աթոռի բաց խորանի մոտ: Բնականաբար, կլինեն նաեւ համապատասխան էկրաններ, որոնց միջոցով հավատացյալ հանրությունը հնարավորություն կունենա հետեւելու պատարագի ընթացքին:
Ոստիկանության հերթական հակակոռուպցիոն ծրագրերի շրջանակում են նաև այս տեսախցիկները, որոնք պարտադիր պետք է կրեն Հայաստանի Հանրապետության բոլոր ճանապարհային ոստիկանները:
Հիմնական հարցը, երբ Հռոմի պապը Երևանում շաբաթ օրը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այն է, թե արդյո՞ք նա կկրկնի անցած տարի հնչած իր բնութագրումը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից զանգվածային կոտորածներին տալով «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» անվանումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի այցը Գյումրի պատահական չէ՝ քաղաքն առաջնորդանիստ է, ավելին, ոչ միայն հայաստանաբնակ, այլ նաև Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների համար:
Այսօր լրանում է 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ բողոքի ակցիան իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառմամբ ցրելու մեկ տարին։ Այդ իրադարձությունների ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվեցին նաեւ 13 լրագրող եւ օպերատոր, խոչընդոտվեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների օրինական մասնագիտական գործունեությունը։
Համաձայն Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի՝ հունիսի 24-ին մեկնարկող հայաստանյան այցի ժամանակացույցի, հունիսի 24-ին՝ ժամը 15:35-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում տեղի է ունենալու Հռոմի Ֆրանցիսկոս պապի Բարիգալստյան` հրաշափառի արարողությունը, որի մուտքը լինելու է ազատ:
Ստիպված դիմել են ոստիկաններին, որպեսզի տեղեկություններ ունենան ազգականի մասին:
«Մենք բավականաչափ լուրջ քննարկումներ ենք արել եւ հասարակական սեկտորի հետ, եւ առանձին ցանկացողների հետ: Եթե մի փոքրիկ հնարավորություն լիներ ավելի շատ նվազեցնելու՝ մենք կգնայինք այդ քայլին: Սա նվազեցման վերջին սահմանն է, մեր աշխատակազմի հաշվարկները դա են ցույց տվել»,-ասել է նա:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ ոստիկանության կողմից սարքեր կնվիրաբերվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը: Կառավարութան որոշման նախագիծը նիստի ընթացքում ներկայացրեց Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Սույն հայտարարությամբ դատապարտելով Ժ․Սէֆիլյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը և ապօրինի ազատազրկումը՝ ճանաչում ենք որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժ. Սէֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ և պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ժ․Սէֆիլյանի նկատմամբ քաղաքակակն դրդապատճառներով քրեական հետապնդումը։
Մի երկու մետր էր մնացել, որ հասնեմ բլինդաժում մարտնչող դասակի հրամանատարին, հարցնեմ, թե ինչ պետք է անեմ, երբ նա զոհվեց աչքիս առաջ, եւ ես մենակ մնացի թշնամու բազմաքանակ ուժերի դեմ: Որ ասեմ, թե չէի վախենում, այդպես չէր, բայց այդ պահին, երբ շաղվել էի արյան ծովի մեջ, թեւս եւ ուսոսկրս փշրվել էին, արյունը ծորում էր հագուստիցս, նաեւ ներսից լցվում էր բերանս, ծարավը հաղթա հարելու համար ցեխաջուր էի կուլ տալիս, մեջս մի տեսակ գերբնական ուժ էր առաջացել, այնպիսի մի համարձակություն ու սառնասրտություն, որ բառերով դժվար է նկարագրել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.20-ի սահմաններում, Գեղեցիկ Մ.-ին հարվածել է 1953 թ. ծնված Իշխան Ա.-ի վարած «Զոդ-Արարատ-Զոդ» երթուղու բեռնափոխադրող գնացքը:
Հունիսի 22-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Վարդենիսի Հ. Արզոյան փողոցի թիվ 59 տան ավտոտնակում անհայտ հանգամանքներում պայթել է չպարզված առարկա, որի հետևանքով 1984 թ. ծնված Գրիշա Շաբոյանը վնասվածքներից տեղում մահացել է:
Ավետիք Իշխանյան խոսքով՝ երբ շարժումը երկու մասին բաժանվեց, ու սկսվեցին քննադատությունները, հասարակությունը շատ ավելին էր պահանջում նրանցից, քան պետք էր պահանջել:
Յուրաքանչյուր նման դեպք գտնվում է Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով «Արմենիա» բժշկական կենտրոնում 1 օրական երեխայի մահվան դեպքին:
«Դեռևս երեք զինծառայող վերակենդանացման բաժանմունքում են գտնվում: Այսօր Ռոլանդին կարողացել են նաև բակ իջեցնել»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում Կարապետ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքն իրականում ինքը չի գրել, այլ այն կեղծել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչը:
2016 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 19:15-ին, ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀԷԿ-ում հրաձիգը մահացել է գլխի շրջանում ստացած վնասվածքից: