Բաժիններ՝

Նորածին աղջիկների վիճակը կայուն է

Մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած երկու աղջիկների վիճակը կայուն է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը հավելելով, որ առկա է դրական դինամիկա:

Աղջիկներից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ մեծամորցի 23 ամյա կինը հնգյակ էր լույս աշխարհ բերել՝ 4 աղջիկ և 1 տղա:

Ցավոք երեխաներից 3-ին՝ տղայի և երկու աղջիկների կյանքը փրկել չի հաջողվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031