Բաժիններ՝

Առանձնակի դաժանությամբ սպանություն Գյումրիում. Բնակարանում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դի

Մայիսի 18-ին, ժամը 01։02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 71ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1994 թ. ծնված Ա. Հ.-ի դին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա կա սուր- կտրող, ծակող և բութ առարկայից ստացած բազմաթիվ հետքեր : Գ. Շամշյանի տեղեկություններով բնակարանն ամբողջովին տակնու վրա է արված եղել, իսկ սպանվածը տանը եղել է միայանակ, քույրն ու մայրը եղել են Երևանում:

Երևանից նշված վայր են ժամանել նաև Ոստիկանության Քրեկան հետախուզության գլխավոր վարչության պետ՝ ոստիկանության գնդապետ Սամվել Աստարյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավրո վարչության պետի առաջին տեղակալ՝ ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս