Բաժիններ՝

Հարկայինի տեսուչը թաքցրել է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  ձեռք բերված նախնական տեղեկություններով՝  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության (գանձումների) բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը անձնական շահարգրռվածությունից ելնելով՝ առերևույթ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ թաքցրել  է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը և չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտի աշխատողների չգրանցված լինելու փաստը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մայիսի 13-ին դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ և ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել ՀՀ հաոտւկ քննչական ծառայություն:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մայիսի 17-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ  օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031