Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարականներ տվեց տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:

«Արտակարգ իրավիճակների նախարարություն իրականացված այցի ընթացքում վերհանվել են գործնական և օրենսդրական խնդիրներ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման ոլորտում: Նշված փորձաքննությունների ոչ պատշաճ իրականացման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում մեր համաքաղաքացիների անվտանգության և առողջության համար: Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծումներ՝ հատկապես հստակեցվելով թե փորձաքննություն իրականացնողի, թե շահագործողի և այլ մասնակիցների հստակ պարտականությունների շրջանակը և պատասխանատվության խիստ մեխանիզմները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հանձնարարում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր լուծման առաջարկություն տեխնիկական անվտանգության ոչ պատշաճ փորձաքննության իրականացման համար պատասխանատվության հստակ միջոցների, դրանց կիրառման և խստացման վերաբերյալ՝ հաշվի առնելով համարժեք պատասխանատվության սկզբունքը, միաժամանակ ներկայացնել նաև առաջարկություններ նշված ոլորտի կարգավորումների բարեփոխման վերաբերյալ՝ մանրամասն ուսումնասիրելով հնարավոր այլընտրանքային մոտեցումներն, ինչպես, օրինակ՝ ապահովագրական մեխանիզմների ներգրավման հնարավորությունը»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031