ԱԺ-ում Մհեր Սեդրակյանի երկսենյականոց աշխատասենյակը կզբաղեցնի Բեգլարյանի եղբայրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի բարեկարգ աշխատասենյակները կրկին թափով մարդկանց է հասել: Թոխմախի Մհերի երկսենյականոց աշխատասենյակում նոր գումարման խորհրդարանում օրենսդիր բուռն գործունեություն կծավալի Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, ով պատգամավոր է դարձել Երեւանի Կենտրոն համայնքից:

Նույն գծի վրա մի քանի սենյակ այն կողմ գտնվող՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ընդարձակ աշխատասենյակում էլ կբազմի Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Բաբայանը, ով, փաստորեն, ՀՅԴ ընկերներից մի քիչ հեռու կնստի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031