
Սփյուռքի նախարարությունում կստեղծվի սփյուռքահայերի ներդրումային ծրագրերին օժանդակող մարմին

ՀՀ կառավարության ծրագրերը Սփյուռքի նախարարության գործունեության ոլորտում ուղղված են լինելու նաև տնտեսական ծրագրերի իրականացմանը: Այդ մասին կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Շեշտադրումն ավելի տնտեսական է լինելու, տնտեսական բարեփոխումներ են իրականացվելու, իսկ ամենագլխավորը` մեր նախարարությունում պետք է ստեղծվի մարմին, որը մեկ պատուհանի սկզբունքով պետք է կարողանա սփյուռքահայերին ծրագրեր իրականացնելիս օգնել խորհրդատվությամբ, այդ թվում` իրավական առումով»,- ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով` կառավարության ծրագրում առկա են նաև սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման խնդիրներին վերաբերող կետեր: