Կարեն Կարապետյանի հայտարարությունը բոլորին խառնել է իրար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դպրոցներում ընտանեկան «մաֆիան» վերացնելու մասին վարչապետի հայտարարությունը բոլորին խառնել է իրար: Այժմ մարզպետարաններում, իրավապահ մարմիններում ընկած ման են գալիս ազգուտակով աշխատողների։ Եվ առավել վտանգի տակ են «թիկունք» չունեցողները, քանի որ նման ընտանիքներ ուսումնական հաստատություններում շատ կան։

Մեր տեղեկություններով՝ օրերս Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հավաքել է դպրոցների տնօրեններին և ասել, որ խուսափեն ազգականներին իրենց մոտ գործի տեղավորելուց, իսկ եթե կան այդպիսիք, անհապաղ ազատվեն։ Տնօրենները լսել են ու տարակուսել, թե մարզպետը կարող է եղբորը նշանակել իրեն խորհրդական, կնոջը՝ հիմնադրամի ղեկավար, իրենք չե՞ն կարող իրենց բարեկամին նշանակել գրադարանավար կամ մանկավարժ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31