Սամվել Կարապետյանի կողմից 300 միլիոն դոլարի ներդրում անելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում. հայտարարություն

Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, թե իբր կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու՝ նպատակ ունենալով «կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոյեկտներով»:

Այս առնչությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով.

«Թե այս, թե նախկինում շրջանառության մեջ դրված համանման այլ հրապարակումները իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Դրանք առավելապես միտված են արհեստական սպասումներ առաջացնելուն: Բոլոր ծրագրերը, որոնք անցած տարիներին կյանքի են կոչվել «Տաշիր Գրուպի», «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքի կողմից, պատշաճ կարգով ներկայացվել են մեր հանրությանը՝ առանց ավելորդ զգացմունքայնության և ճոռոմաբանության: Այսուհետ ևս բոլոր նախատեսվող և իրականացված ծրագրերի ու ներդրումների մասին կտրվի համապատասխան իրազեկում: Այնպես որ, խնդրում ենք մեր հայրենակիցներին՝ չհավատալ այսպես կոչված «հավաստի տեղեկություններին» կամ «մեր աղբյուրներին» կատարված հղումներով հրապարակումներին և ապավինել բացառապես մեր կողմից ներկայացվող պաշտոնական տեղեկություններին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31