
Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը այցելելու է Հայաստան

Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն այս շաբաթ կժամանի Հայաստան։ Այս մասին հոկտեմբերի 18-ին հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Սվիտալսկին նշեց, որ Զալբերի մանդատի բաղկացուցիչներից մեկը Հայաստում ու Ադրբեջանում մարդկանց միջեւ շփումների հաստատումն ու վստահության մթնոլորտի ձեւավորումն է։
«Եվրամիությունը ֆինանսավորում է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջեւ վստահության ձեւավորմանը նպաստող ծրագրերը։ Դեսպան Զալբերը նույնպես որոնելու է այդպիսի հնարավորություններ՝ նման ծրագրեր իրականացնելու համար»,- նշեց Սվիտալսկին: