Հայաստանում դեղամիջոցները կարող են զգալիորեն էժանանալ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությանը հավանություն տալու նախագիծը:
Եթե փաստաթղթին կցված հիմնավորումներում նշված դրույթները ոչ թե տեսական են, այլ գործնական, ապա դրա շնորհիվ Հայաստանում կարող են բավականին էժանանալ դեղամիջոցները: Խնդիրն այն է, որ դեպի Հայաստան դեղամիջոցների ներկրմանը վերաբերող կանոնակարգերը բարդություններ են ստեղծում, ինչի հետեւանքով դեղերը Հայաստանում զգալիորեն թանկ են, քան, ասենք, Ռուսաստանում: Թե որքանով դա կնպաստի այդ բարդությունների վերացմանը, ցույց կտա ժամանակը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: