Բաժիններ՝

Փրկարարներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 18-­ին, ժամը 18.23­-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում` Գր. Լուսավորչի փողոցում, ավտոմեքենան առջևի հատվածով արգելափակվել է ջրատարում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Prado» մակնիշի 55 QQ 005 պ/հ ավտոմեքենան:

Հոկտեմբերի 18­-ին, ժամը 15.45­-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի մոտակայքում` դաշտում, ՄԱԶ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՄԱԶ մակնիշի 31 ԼՏ 666 պ/հ ամբարձիչը: Հոկտեմբերի 18­ին, ժամը 12.05­ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ խաչ» կոչվող հատվածում «ՎԱԶ­-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-­2121» մակնիշի 34 S F185 պ/հ (5 ուղևոր), «Jeep» մակնիշի 34 RF 777 պ/հ (4 ուղևոր) և «ՎԱԶ­-2121» մակնիշի 31 SY 768 պ/հ ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս