
Հրդեհ «Արքայաձոր» ռեստորանում

Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Արքայաձոր» ռեստորանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Մ.-ին պատկանող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.32-ին, մարվել՝ 00.30-ին:
Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը` գույքով 20 քմ: