Գլինկայի 5 շենքի թիվ 33 բնակարանում տղամադու և կնոջ դիեր են հայտաբերել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 30-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Հանարպետության հրապարակում՝ Կառավարական թիվ 3 շենքում:
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ գողությունների թիվը հանրապետությունում աճել է 358-ով կամ մոտ 11%-ով։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Եթե մի քիչ շատ իջեցվի, հնարավոր է՝ մյուսների համար էլ իջնի: Արդարությունն իրականում չի խախտվում, որովհետև անապահովներն առաջնահերթ են: Բացի դա, նաև արտադրական գործընթացի վրա` գյուղատնտեսական արտադրություն, ջերմոցներ, գյուղատնտեսական հումք վերամշակող ձեռնարկությունների համար նույնպես իջեցում է սպասվում»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է անձրև:
Յուրաքանչյուր մարդ իր արարքներով, ուշադրությամբ ու սիրով մերձավորի հանդեպ կարող է իր շուրջը դրախտ կամ դժոխք ստեղծել, օգնել կամ վնասել։ Մերձավորի հանդեպ սիրո անհրաժեշտության մասին Տերը հստակ ասել է. «Այն ամենը, ինչ կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթեոս 7:12):
Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի 23 հասցեում քաղաքացին արգելափակվել է վերելակում. անհրաժեշտ է օգնություն:
Տիգրան Չիբուխչյանը նկատեց, որ մինչ հաջորդ տարվա մայիս նախատեսում են ստեղծել աշխարհում զիփ-լայնի ամենաերկար գիծը՝ 3.2 կմ, որը կանցնի հենց Ենոքավան գյուղի միջով: Ծրագիրն իրականացնում են «Հայնախագծի» հետ: Այս ծրագրին զուգահեռ զարկ կտրվի նաև ագրոբիզնեսին, մոտ մեկ տասնամյակ առաջ տնկված ավանդական հոնի պլանտացիայի բերքից օղի կթորեն ու չիր կպատրաստեն:
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և շրջվել, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է հեծանիվով աշխատանքի գնալուն, ինչպես նաև պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել քարտուղարուհուց և իր համար նախատեսված աշխատասենյակից:
2016 թվականի հունվար-օգոստոսին ՀայաստանՀհՀայաում բնակչությանը մատուցվել են շուրջ 802 մլրդ 115,3մլն ՀՀ դրամի ծառայություններ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8 տոկոսով:
Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին գրանցվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 383 դեպք:
Բնության հատուկ պահպանվող տարածքների ուղղությամբ Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Սևանա լճից դուրս բերված ավազ: Իրականացվել է վարչական վարույթ` նշանակվել է 80 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 18 հազար դր. գումարի բնությանը պատճառված վնաս:
Այս տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Իրանից Վրաստան են ժամանել 120,8 հազար այցելուներ, ինչը 513 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այս մասին հայտնել են Զբոսաշրջության ազգային վարչակազմում:
Կալանավայրից իրար ծանոթ և կյանքի հատակը հասած 2 ընկերների պատմություն՝ ողբերգական ավարտով:
Ակամա փորձում ես համադրել նորանշանակ վարչապետի բոլորովին վերջերս հնչեցրած խոստումներն ու հորդորներն այն մասին, թե նորընտիր կառավարությունը որդեգրելու է առավելապես թափանցիկ աշխատելու սկզբունքները, ու հանկարծ բոլորի համար անսպասելի՝ քաղաքի կենտրոնում պայթեցվում է հերթական հին երևանյան կառույցը:
Հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Տեղեկացնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի շարք ծառայություններում տեղի են ունենալու փոփոխություններ։ Արխիվացված «Ալո մենք» կանխավճարային սակագնային պլանի շրջանակներում «Իմ աշխարհը» ծառայությամբ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի մինչեւ հինգ հեռախոսահամարներին մեկ օր անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող ծառայության սակագինը կկազմի 50 դրամ՝ մեկ օրվա համար։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով:
«Բժիշկներն ասում են, որ հիշողությունը ժամանակի խնդիր է, իսկ տեսողության համար ոչինչ չեն ասում: Հետազոտվել է Ալբերտը ու պարզվում է՝ նյարդն է վնասվել: Թե ինչ պետք է լինի, մենք էլ չգիտենք, բժիշկներն էլ հստակ ոչինչ չեն ասում: Հիմա էլ սուր գլխացավեր ունի, պիտի նորից հետազոտման գնանք»:
Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոոսին գրանցվել է 3 հազար 485 չճշտված և ենթադրյալ աղիքային վարակի դեպք: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, դեպքերից միայն 1676-ը գրանցվել է կանանց մոտ:
Երևանի առաջին տպարանի շենքի պայթեցումը խիստ զայրացրել է բնապահպաններին: Նման ծավալի փոշու առաջացումը, ըստ մասնագետների, ծանր հարված է բնությանը: «Խիստ վրդովված ենք կատարվածից, քանի որ շենք պայթեցնելն՝ այն էլ մայրաքաղաքի կենտրոնում, անթույլատրելի է բնապահպանական տեսանկյունից: Այդ գործողությունների արդյունքում մեծ քանակի փոշի է բարձրացվել, ինչը բնապահպանական լուրջ խնդիրների առաջացման պատճառ կհանդիսանա:
Հոկտեմբերի 18-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում առկա է լքված զինամթերք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ արդարադատության խորհուրդը հոկտեմբերի 28-ին կայացած նիստում քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու և որպես մեղադրյալ ներգրավելով մասին:
Վանաձորի նախկին քաղաքապետ Ս. Դարբինյանին պատկանող «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ը ամիսներ շարունակ չի վճարել աշխատողների մի մասի աշխատավարձը: Այս մասին ահազանգել են Ընկերության երեք աշխատակիցներ՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: