
Վրաերթ Կասյան փողոցում. տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար

Հոկտեմբերի 27-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցում՝ մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 8 համարի երթուղայինը սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 1026Տ պետհամարանիշի (վարորդ՝ Է. Ս.) ավտեմոքենան վրաերթի է ենթարկել Ս. Խ.-ին (1983 թ. ծնված):
Փրկարարները շտպօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս. Խ.-ին, ով հոսպիտալացրել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: