Բաժիններ՝

Հունվարի 1-ին և փետրվարի 1-ին գազի և էլեկտրաէներգիայի սակագները շոշափելի նվազելու են. Ռոբերտ Նազարյան

ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցադրմանը՝ ասաց. «Բոլորդ քաջ տեղյակ եք վարչապետի այն հանձնարարությանը՝ առաջարկել հանձնաժողովին, որպեսզի սոցիալապես անապահով խավեր եւ գյուղատնտեսական որոշ ոլորտներում խթանող սակագներ մենք սահմանենք: Դրա հետ պայմանավորված հիմա քննարկումների մեջ ենք, եւ եթե գտնենք անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրը, ապա էներգետիկայի մասին օրենքի համաձայն, սակագներին իրավունք ունենք անդրադառնալ ոչ շուտ, քան 6 ամիս հետո, իսկ գազի համար այդ 6 ամիսը լրանում է հունվարի 1-ին, իսկ էլեկտրաէներգիայի համար՝ փետրվարի 1-ին, կարծում եմ, չի բացառվում, որ մենք հունվարի 1-ին գազի սակագինը վերանայենք, իսկ մինչեւ փետրվարի 1-ը՝ էլեկտրաէներգիայի սակագինը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31