Նաիրի Հունանյանը խցակիցներ չունի, նրա առողջական վիճակը բավարար է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը խցակիցներ չունի։ Նա, իր դիմումի համաձայն, պահվում է առանձին խցում։ Նրան ոչ մի լրագրող չի այցելել՝ մեզ հայտնեց քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Նաիրի Հունանյանը հոգեկան շեղումներ եւ առողջական խնդիրներ ունի։ «Առողջական վիճակը բավարար է»,- պատասխանեց նա։ Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Հունանյանին ԱԱԾ-ում գտնվող կալանավայրից՝ «Երեւան-Կենտրոնից», ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի վնասման խնդիրներով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» եւ վիրահատել: Նաիրի եւ Կարեն Հունանյանների միակ այցելուն հայրն էր՝ 1937թ. ծնված Հրաչիկ Հունանյանը, որը մահացել է 2012-ին, մայրն էլ տարիներ առաջ ջրահեղձ է եղել Եվպատորիայում: Նրանց փոքր եղբայրը՝ Արմեն Հունանյանը, ապրում է Եվպատորիայում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: