
Տաքսի ծառայության ավտոմեքենան այրվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 27-ին, ժամը 17.11-ին ահազանգ է ստացել, որ «Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սկզբնամասը հրդեհ է բռնկվել»:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հրդեհը մեկուսացվել է ժամը 17.19-ին, մարվել՝ 17.41-ին: Մասամբ այրվել է «Հալաբյան» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 34PU008 (վարորդ Ա. Ա. ծնվ.1983թ.) պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը: