Հայաստանում զգալիորեն աճել է ժամանցի և զվարճանքի ծառայությունների պահանջարկը
2016 թվականի հունվար-օգոստոսին ՀայաստանՀհՀայաում բնակչությանը մատուցվել են շուրջ 802 մլրդ 115,3մլն ՀՀ դրամի ծառայություններ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8 տոկոսով:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ Հայաստանում առավել պահանջված են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները: Այս տարվա ութ ամիսներին հանրապետությունում մատուցվել են 160 մլրդ 808,4 մլն ՀՀ դրամի ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.5 տոկոսով: Ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը ծառայությունների համախառն ծավալում կազմել է 20 տոկոս:
Միևնույն ժամանակ, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում մատուցվել են 153 մլրդ 315 մլն դրամի ծառայություններ, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 140մլրդ 944,9 մլն դրամի, իսկ տրանսպորտի ոլորտում՝ 107 մլրդ 216,5 մլն դրամի:
Նախորդ տարվա առաջին ութ ամիսների համեմատ մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալն աճել է ավելի քան 33 տոկոսով, տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 0,5 տոկոսով, իսկ տրանսպորտի ոլորտում աճել է ավելի քան 23,7 տոկոսով: