Բաժիններ՝

Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է մահացած կնոջ և տղամարդու դի. shamshyan.com

Գլինկայի 5 շենքի թիվ 33 բնակարանում տղամադու և կնոջ դիեր են հայտաբերել։
Այսօր՝ ժամը 15:40-ի սահմաններում, 1-03 շտաօպօգնության հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Գլինկայի 5 շենքի թիվ 33 բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու և կնոջ դի:

Ինչպես հայտնում Shamshyan.com-ը, մահացած տղամարդը 69-ամյա Սամվել Երանոսյան է, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր, իսկ մահացած կինը 69-ամյա Սիրանուշ Բերբերյանն է։

Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկը, ում տված նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։