
Գողությունները շատացել են

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, 2016թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում գրանցվել է անձնական գույքի հափշտակությունների 4564 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4670-ի դիմաց։
Դրանց մեծ մասը՝ 3634-ը, գողության դեպքեր են։ Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ գողությունների թիվը հանրապետությունում աճել է 358-ով կամ մոտ 11%-ով։
Ընդհանուր առմամբ, բոլոր հանցագործությունների գծով 2016թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում գրանցվել է 12294 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11212-ի դիմաց։
Դրանցից 6093-ը ոչ մեծ ծանրության հանցագործություններ են, 3794-ը՝ միջին ծանրության, 2083-ը՝ ծանր, 144-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ։