Բաժիններ՝

«Ինձ ճանաչող բոլոր մարդիկ էլ գիտեն՝ թե՛ հեծանիվ քշելը, թե՛ քայլելը միշտ էլ եղել է». առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյան. tert.am

Առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է հեծանիվով աշխատանքի գնալուն, ինչպես նաև պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել քարտուղարուհուց և իր համար նախատեսված աշխատասենյակից:

-Նախքան փոխնախարարի պաշտոնում Ձեր նշանակվելն արդեն մամուլում հայտնի էր դարձել, որ Դուք աշխատանքի եք գալիս հեծանիվով, հրաժարվել եք քարտուղարուհուց և Ձեր համար նախատեսված աշխատասենյակից։ Ինչո՞վ է այս ամենը պայմանավորված:

-Անձնական մեքենա ունեմ, սակայն առհասարակ քիչ եմ օգտվում, շաբաթական մեկ կամ երկու անգամ: Քարտուղարուհի երբեք չեմ ունեցել, պարզապես չպատկերացրի, թե ինչ պետք է նա անի, որը ես չեմ կարող անել, բացի այդ, այս սենյակում էլ այնքան էլ հարմարություններ չկան քարտուղարուհի ունենալու համար: Սակայն աշխատասենյակը ես եմ ընտրել, քանի որ այն շատ մոտ է նախարարի աշխատասենյակին, իսկ աշխատանքի մեծ մասը նախարարի հետ է կապված:

-Չե՞ք կարծում, որ կարող է PR քայլ կընկալվի Ձեր այս մոտեցումը, հաշվի առնելով, որ օրինակ՝ տեխնիկական որոշ խնդիրներ կարող է լուծել քարտուղարուհին, և արդյունքում Դուք կարող եք ժամանակ խնայել և նման հարցերով չծանրաբեռնվել:

-Ես չեմ գտնում, որ դա ինձ ծանրաբեռնում է: Ինչ վերաբերում է PR-ին, ապա ինձ ճանաչող բոլոր մարդիկ էլ գիտեն՝ թե՛ հեծանիվ քշելը, թե՛ քայլելը միշտ էլ եղել է: Այսինքն՝ ես ոչինչ իմ կենսակերպում չեմ փոխել, որ դա ընկալվի որպես PR քայլ: Եթե ես անփույթ հեծանիվ վարելով գայի և ասեի, որ այնտեղ մի տեղ Դանիայում հեծանիվ են վարում, դրա համար եմ այդպես եկել, հնարավոր է PR ընկալվել, սակայն հեծանիվ քշում եմ 15 տարի: Նույնիսկ նախարարի հետ, որ խոսում էինք իմ գալու մասին, նա ասաց, որ միակ պայմանն այն է, որ ոչ մի կերպ չփոխվես և հենց տեսնեմ փոխվում ես` գործից կհանեմ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս