ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են Մոսկվայում ՀՀ քաղաքացի Արմեն Իսրայելյանի սպանության հետ կապում իր անունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով հարցին, թե իր հասցեին մեղադրանքներ են հնչում, ասաց. «Ի՞նչ մեղադրանքներ, ինչի՞ համար պետք է ինձ հետ կապվի: Նիկոլը ե՞րբ է ճիշտ բան ասել, որ հիմա ասի»:
«Չնայած այս մի քանի մռայլ օրերին՝ տեղումների քանակը գրանցվել է նորմայից պակաս։ Այս պրոցեսի հետ կապված ամենաարտառոց բանը երեկ Ագարակում տեղացած ձյունն է, քանի որ նույնիսկ ձմռանը Մեղրիում կայուն ձյան ծածկ չի լինում։ Սա էլ, իհարկե, կայուն ձյան ծածկ չէ. վաղը ձյունը կհալչի ոչ միայն Մեղրիում, այլ նաև մյուս շրջաններում։ Այսօր մինչև օրվա վերջ տեղումները հանրապետությունում կդադարեն։ Հոկտեմբերի 27- ին և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ»։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 200 ձեռնարկությունների ներկայացուցիչների ներկայացրեց sme.acba.am կայքը, որը կոչված է օնլայն տիրույթում բիզնեսի կառավարմանն ու զարգացմանն ուղղված անվճար հարթակ դառնալ՝ հասանելի լինելով բոլորի համար:
Այսօր «Երևան Էքսպո» կենտրոնում բացվել է «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» միջազգային ցուցահանդեսը: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են ակտիվորեն զարգացնել հարաբերություններն Իրանի հետ:
ՀՀ քննչական կոմիտեն հետևողական աշխատանքներ է իրականացնում՝ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով քննության որակն ու արդյունավետությունը, քննիչների կարգապահությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ։
«Առաջին խնդիրը, որ ծառացավ մեր առջև, տնտեսական էր, որովհետև Հալեպի ամենահայաշատ թաղամասը՝ Նոր Գյուղը, գտնվելով սահմանամերձ շրջանում, գրավվեց ահաբեկիչների կողմից և ամենաշատ ռմբակոծության ենթարկված տարածքներից մեկը դարձավ:
Ճանապարհային քարտեզը մտահղացված է որպես ազգային-ազատագրական շարժման գաղափարական-ծրագրային հիմնարար փաստաթուղթ, որը նախատեսում է համախմբել հայությանը և Հայաստանի քաղաքացիներին և նրանց կամքի արտահայտմամբ ու իրագործմամբ սկիզբ դնել մարդկային երջանկության ապահովմանը և ազգային իղձերի կատարմանը կոչված հայրենի պետականության:
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էնգին Դինչը, ով զբաղեցնում էր Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի պետի պաշտոնը, նշականվել է Էսքիշեհիրի ոստիկանության պետի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը19.10-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 2/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Հայկանուշ Շ.-ին և 1961 թ. ծնված Հռիփսիկ Գ.-ին:
Երևանաբնակ 26-ամյա Գոհար Եսայանը հիմա առավել քան երբևէ ունի մեր աջակցության կարիքը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 9-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա Ռուբեն Վ.-ին և 36-ամյա Մելանա Վ.-ին, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այս ամենին զուգահեռ, մանկական ուղեղային կաթվածով հիվանդ բալիկին անհրաժեշտ են տաք հագուստներ, հատկապես տաբատներ, սպորտային տաք շորեր, քանի որ երեխան մշտապես հատակին է լինում, իսկ հատակը բավականին սառն է:
Ժամը 19։20-ի սահմաններոմ Հալաբյան փողոցի թիվ 67 հասցեի դիմաց բախվել են Խաղաղ Դոնի 9-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Քոչար Խալաթյանի վարած Nssan մակնիշի 35 CO 826 համարանիշի, Երևան քաղաքի Րաֆֆո փողոց 35 շենքի բնակիչ, 41-ամյա Վարազդատ Մովսիսյանի վարած Toyota մակնիշի 34 ԼC 107 համարանիշի և Երևան քաղաքի Նորքի փողոց 34Ա տան բնակիչ, 59-ամյա Արշակ Խանզադյանի վարած Վազ 21703 մակնիշի 98 PO 999 համարանիշի ավտոմեքենաները։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպանն ահազանգում է. այսօր լրանում է 3 ամիսը, ինչ Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ոտքի հրազենային վիրավորում, սակայն մինչ օրս չի վիրահատվել:
Մոսկվայում ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի՝ «Ձկնկուլի» սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Խնդիրն այն է, որ նա սպանությունից շաբաթներ առաջ հայտարարություն էր տարածել, որ իր ունեցվածքը խլել է ԱԺ պատգամավոր Ալեքսանյանը, իրեն էլ ինչ-որ ժամանակով առեւանգել եւ պատանդ է պահել: Եվ ինչքան էլ, որ այդ հայտարարությունից մեկ օր հետո հերքել էր, թե խմած է եղել ու չի իմացել, որ իրեն ձայնագրում են, մեկ է, այդ հերքումն ընկալվեց որպես նորից պատանդ չդառնալու ցանկություն:
Հանձնաժողովի անդամ գեներալ Մանվել Գրիգորյանը հիմնականում լուռ է եղել, փոխարենը աննախադեպ ակտիվություն է ցուցաբերել Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը։ Սեյրան Օհանյանի երբեմնի «պաշտպանը» նույն սիրառատությամբ քծնել է նաեւ Վիգեն Սարգսյանին…:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրգործի վարույթը կարճվել է 1 շաբաթ առաջ հանցակազմի բացակայության հիմքով։
Երեկ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ իրավապահներին հաջողվել է պարզել հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից երեք ոստիկաններին սպանած անձանց ինքնությունը։
ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, նախկինում ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի չարաշահումների վերաբերյալ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի ահազանգի շուրջ արձագանքները շարունակվում են: Պարզվում է՝ Բադասյանին արձագանքել է նաեւ Մովսես Հակոբյանը:
Վանաձոր» բժշկական կենտրոնի շուրջ տեւական ժամանակ է՝ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դեռեւս 2013-ին ծնունդ է ընդունել, որից հետո ծննդկանին նարկոզից դուրս չեկած վիճակում մենակ է թողել եւ հեռացել, ինչի հետեւանքով ծննդկանը արդեն 3,5 տարի է՝ կոմայի մեջ է: Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է:
Կառավարության երկրորդ «էշելոնում» սկսված փոփոխությունների հաջորդ հանգրվանը ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են: Վարչապետն արդեն հայտարարել է, որ այս համակարգում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կլինեն նաեւ կադրային փոփոխություններ:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը տագնապ է հնչեցնում՝ կապված 2016 թվականի ընթացքում Միջերկրական ծովում զոհված փախստականների թվի հետ: Այդ թիվը այս պահին մոտ է անցած ողջ տարվա ընթացքում զոհ գնացած փախստականների թվին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Մարտունու, Մարալիկի տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:
Հոկտեմբերի 27-ին առանց տեղումների եղանակ է սպասվում, հոկտեմբերի 28-ին, 29-ին եւ 30-ին կնկատվի ամպամածության ավելացում, առանձին հատվածներում տեղումներ՝ այդ թվում Երեւանում: Նոր պրոցես նկատվում է 28-ից սկսած:
Մենք մոտ15 օր առաջ գրել էինք, որ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արտակ Հարությունյանը, կամ էլ կարող է հաստիքը կրճատեն։
Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվել։
ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում որոշելու է ՀՀ-ում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար 20 մլն դրամ հատկացնել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը խորհրդարանում քննարկելիս իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը, սակայն ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը ոչ միայն քվեարկությանը մասնակցեց, դեռ մի բան էլ կողմ քվեարկեց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: