ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Մարտունու, Մարալիկի տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:
Հոկտեմբերի 27-ին առանց տեղումների եղանակ է սպասվում, հոկտեմբերի 28-ին, 29-ին եւ 30-ին կնկատվի ամպամածության ավելացում, առանձին հատվածներում տեղումներ՝ այդ թվում Երեւանում: Նոր պրոցես նկատվում է 28-ից սկսած:
Մենք մոտ15 օր առաջ գրել էինք, որ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արտակ Հարությունյանը, կամ էլ կարող է հաստիքը կրճատեն։
Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվել։
ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում որոշելու է ՀՀ-ում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար 20 մլն դրամ հատկացնել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը խորհրդարանում քննարկելիս իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը, սակայն ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը ոչ միայն քվեարկությանը մասնակցեց, դեռ մի բան էլ կողմ քվեարկեց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. հոկտեմբերի 26-ից Երևանի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ոսկերիչների փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում նախատեսված Դրեզդենի սիմֆոնիկ նվագախբի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Աղետ» խորագրով համերգի չեղարկման վերաբերյալ պատճառաբանում է հրապարակել:
Միաժամանակ շամպայն գինիների արտադրությունն աճել է 12.8 տոկոսով և կազմել 253.9 հազար լիտր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 225 հազար լիտր: 2016 թվականին Հայաստանում խաղողի մթերման գործընթացը սկսվել է սեպտեմբերին, ինչը նշանակում է, որ գինու արտադրության ծավալներն ավելի մեծ աճ կարող են գրանցել հետագա ամիսների ընթացքում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Երևանում հոկտեմբերի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Չիչխանի վերամշակման սարքավորումն արտադրված է Հայաստանում, որը կարող է վերամշակել նաեւ այլ հատապտուղներ: Մեկնարկում խումբը կարտադրի չիչխանի հյութ, կոմպոտ եւ մածուկ: Արտադրանքն իրացնելու համար աշխատանքային խումբը պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի ռեստորանների եւ հյուրանոցների, խանութների հետ: Աշխատանքներ են տարվում նաեւ արտահանում կազմակերպելու ուղղությամբ, որը հնարավոր կլինի համապատասխան արտոնագիր ձեռք բերելուց հետո:
Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել տղայիս, ով դեռ շատ նպատակներ ու երազանքներ ունի կատարելու, ով ունի երկու փոքրիկ հրաշքներ, որոնց պետք է մեծացնի:
ՌԴ-ի և ԱՄՆ-ի դեսպաններից ու՞մ մասին են ավելի շատ խոսել լրատվական կայքերը
Դեպքի առթիվ նույն օրը՝ հոկտեմբերի 24-ին, Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանաներում 55-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Ներկայացմանը բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատանեկան զարգացման և մասնակցության հարցերով պատասխանատու Ջուդիթ Դիրսը և «Հոգիս» բեմադրության ստեղծագործական տնօրեն, ֆրանսահայ կինոռեժիսոր Պատրիկ Մալաքյանը:
«Հետք»-ի հրապարակումները կատարվում են փորձաքննության արդյունքների ստացումից շատ ավելի ուշ, երբ հրապարակման մեջ նշված սննդամթերքն այլևս սպառված կամ պիտանիության ժամկետը լրացած է: Չի բացառվում նաև, որ արտադրողն արդեն զգուշացված է: Ստացվում է, որ հրապարակված փորձարկումների արդյունքները հաստատելու կամ հերքելու համար չկան տվյալ ապրանքախմբի արտադրատեսակներ՝ պաշտոնական նմուշառումներ կատարելու և լաբորատոր հետազոտության ներկայացնելու համար:
Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք չկա մտավախություն այն առնչությամբ, որ նոր Կառավարությունը նորանշանակ վարչապետի գլխավորությամբ կդադարեցնի հին ավանդույթներն ու իր հովանու տակ չի վերցնի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի անցկացումը, բանախոս Արմեն Աշոտյանն ասաց.
Պարզվել են գնդին պատկանող ոստիկանական 4 և քաղաքացիական անձի 1 ավտոմեքենաները դիտավորությամբ հրկիզման եղանակով ոչնչացրած 10 զինյալները, ինչպես նաև ՊՊԾ գնդի սպառազինության մեջ մտնող զենքերն ու ռազմամթերքը («Մակարով» տեսակի 216 հատ ատրճանակ, 10 ինքնաձիգ և այլն) գնդի զինանոցից և անմիջականորեն ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներից հափշտակելուն մասնակցած 19-ը զինյալները, ձեռք են բերվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները հիմնավորող ապացույցներ:
ացի այդ, կազմակերպիչները մասնակիցներին ապահովել են խաղի համար անհրաժեշտ պարագաներով, կազմակերպել են նրանց ժամանցը և հյուրասիրությունը, իրականացրել շահումների հաշվառումը և բաշխումը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Սամվել Ավետիքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,- ասված է Կարեն Կարապետյանի՝ հոկտեմբերի 25-ին կայացրած որոշման մեջ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Դավիթ Անանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի՝ հոկտեմբերի 25-ին կայացված որոշման մեջ։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուսաննա Մուրադյանի հեղինակած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։
«Սակայն տեղեկացա, որ իր ընտանիքը չի կարող գտնել մեկ միլիոն դրամ`գրավի գումարը: Այ եթե կարողանայի կազմակերպել, որ հազար մարդ տային ընդամենը հազար դրամ, ապա մեկ մարդ կարող էի ազատել բերդից»,- գրել է Նիկոլայ Բաղդասարյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացառում է, որ Մոսկվայում նախօրեին Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի և նրա ընկերոջ սպանության թելերը բերում են դեպի ՀՀ Ազգային ժողով, ինչպես հայտարարել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, տեղում է ձյուն, Տավուշի և Թումանյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև:
Բժիշկ օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ապրիլյան պատերազմում երկու ոտքը կորցրած Դավիթ Գրիգորյանը վիրահատությունից հետո քայլում է:
Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: