Բաժիններ՝

Ապահովագրական համակարգի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ պայման է. Գյուղնախարար

Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, պատասխանելով գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը անհրաժեշտ համարեց ապահովագրական համակարգի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման մասին հարցը նախարարին ուղղվեց Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Պատասխանելով հարցին՝ նախարարը նշեց. «Մեր ռազմավարության մեջ կարեւոր տեղ է գրավում գյուղատնտեսությանը պատճառված աղետի հետեւանքների նվազեցման քաղաքականությունը, որի մի ուղղությունն էլ գյուղատնտեսության մեջ ապահովագրական համակարգի ներդրումն է: Սակայն այն պետք է լինի ամբողջական, գյուղատնտեսության բոլոր ճյուղերում: Այժմ մենք բանակցում ենք միջազգային առանձին կառույցների հետ: Ապահովագրական համակարգի ներդրումը բարդ մեխանիզմ է, բայց անհրաժեշտ մեր գյուղատնտեսության համար, քանի որ այն էապես կարող է նպաստել աղետների հասցրած վնասների հետեւանքները»,-ասաց նախարարը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31