
ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է

ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է Վանաձորի ավետարանական եկեղեցու հովիվ և Հայաստանի Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանի նկատամբ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած հարձակումը:
Դեսպանությունն ողջունում է Քննչական կոմիտեի կողմից սկսած արագ հետաքննությունը: Բռնության նման գդեպքերն անընդունելի են՝ անկախ դրդապատճառներից: Ուրբաթ օրը դեսպանատան պաշտոնյաները հանդիպել են Ռաֆայել Գրիգորյանի հետ և կշարունակեն հետևել այս դեպքի զարգացումներին: