Բաժիններ՝

Սահմանամերձ գոտիներում ծառայող շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Քաղաքապետն ու փոխնախարարն անձամբ շրջել և զրուցել են ծնողների հետ:

d4b5b20a45c909433512f2bf240dde550c8bacb7

c125eeb2166b8dac26d2b53a63254e3ff2f58e41

Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը: Հարկ է նշել, որ 2013թ.-ից մեկնարկած ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 7000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելել իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին:

«Արդեն հաճելի ավանդույթ է դարձել երևանաբնակ զինծառայողների ծնողներին իրենց որդիներին տեսակցելու հնարավորության ընձեռումը: Ծրագիրն իսկապես սպասված է ինչպես ծնողների, այնպես էլ զինծառայողների համար: Այս անգամ շուրջ 1200 ծնողների ենք ուղարկում սահմանամերձ զորամասերում իրենց զավակներին տեսակցության:

b392b4dde18e0f4427552d8cf4e41a2bad075695

9321cc91c6e03279f284e5ebe7ddde25cb63a644

Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի ծնողներն անձամբ ծանոթանան այն պայմաններին որտեղ ծառայում են իրենց որդիները: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ համատեղ իրականացվող մեր այս նախաձեռնությունը վստահեցնում եմ, որ լինելու է շարունակական:

Բացի այդ, ինչպես գիտեք, Պաշտպանության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներին ենք ուղեկցում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում ու գալիս տուն: Բնականաբար, այս այցելությունների շնորհիվ նաև տարեցտարի ավելի է ամրապնդվում ու խորանում բանակ-հասարակություն կապը»,- ընդգծել է քաղաքապետը:

8578e1806220e649d72375199ff58eaccf3cf84b

76bdd1276dff6924bbc8a12d27acfbed3f17ca54

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ Պաշտպանության բանակին, նաև Ստեփանակերտի քաղաքապետին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի իրականացմանը, նաև Ճանապարհային ոստիկանությանը, առողջապահության ոլորտի այն աշխատակիցներին, ովքեր ողջ ճանապարհի ընթացքում ուղեկցում են զինծառայողների ծնողներին:

8f2a4331ab847d53b322a649fd636bfe6441d16c

Երևանի քաղաքապետը նաև նշել է, որ այս անգամ քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերից բացի ծնողներին ուղեկցելու ցանկություն են հայտնել նաև Ավան, Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն անչափ կարևոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ ու քաջ են դառնում:

8e851907f8795c5d1bd0bd4d4085bc163d736ee1

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը, որն արդեն հաճելի ավանդույթ է դարձել: Իհարկե, ծնողների կապը առաջնագիծը պահող իրենց որդիների հետ շատ կարևոր է ու որքան հաճախակի լինեն նմանատիպ հանդիպումներն, այնքան ավելի լավ», – նշել է Դավիթ Տոնոյանը:
Շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևոր այս ծրագրի շարունակականությունն ապահովելու համար, ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այցն իսկապես ավելի է ոգևորում ու քաջալերում իրենց զինվոր որդիներին:

4cc41f2ad76d8bd0d953acb2e1e6f7f54a6a270f

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին:

01c5edebf135c45dc57c2736070269d86d1b1e29

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս