Հուլիսի 21-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գես թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մահացու վնասվածքներ էր հասցրել իրեն հոգեբանական աջակցություն ցույց տվող հոգեբանին:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց զինված խմբի 20 անդամի մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ՝ Վահան Շիրխանյանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ, նա խորհուրդ է տվել Հայաստանում իշխանափոխության հասնելու գործողություններում զերծ մնալ պետական մարմինների վրա հարձակումներ գործելուց, նա իշխանափոխության հասնելու հնարավոր տարբերակներից է համարել Սերժ Սարգսյանի վրա մահափորձ իրականացնելու ճանապարհը:
Այս օրերին տարբեր շրջանակներում ուսումնասիրում են «դասալիքների»՝ զինծառայությունից խուսափածների ցանկը, թե ովքեր կարող են հաջորդիվ հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Անգամ պատկան մարմիններին հարցումներ են ուղարկում։ Օրինակ՝ ուսումնասիրում են դատախազության կազմը, որտեղ դասալիքների մի հսկա բանակ է պատսպարվել՝ սկսած գլխավոր դատախազից, վերջացրած Երեւանի եւ վարչական շրջանների դատախազներով։
Հուլիսի 21-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սոսեի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող նախկին ժամացույցի գործարանում: Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Դատարան է ուղարկվել կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը։
Հիսուս Քրիստոսի 10-30 տարիների մասին ոչինչ գրված չէ: Ինչո՞ւ, ինչո՞վ է զբաղված եղել և որտե՞ղ է գտնվել այդ տարիներին… Որտե՞ղ է գտնվել Հիսուսը 10-30 տարեկան հասակում և ինչով է զբաղվել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հուլիսի 15-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:
Պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու դեպքի առթիվ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու դեպքի առթիվ:
«Բնականաբար, շոգ եղանակներին, բացի նրանից, որ մեր նյութափոխանակությունն է դանդաղած լինում, նաև մթերքները շատ արագ են փչանում, ինչպես սառնարանից դուրս, այնպես էլ սառնարանի ներսում»:
«Հայաստանը շատ հաճախ ասոցացնում ենք Գառնիի, Գեղարդի, Սևանի կամ Տաթևի հետ, բայց այն ունի ժամանակակից զբոսաշրջության բոլոր պահանջներին համապատասխանող ֆանտաստիկ հնարավորություններ: Մենք Հայաստանը լավ չենք ճանաչում, ու դրա համար էլ ունենք զբոսաշրջության անցկացման հետ կապված խնդիրներ: Ու հենց այս կարծրատիպը կոտրելու համար սկսում ենք այս արշավը»,- ասաց Տիգրան Ճորոխյանը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց և Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց խաչմերուկներում:
Արթիկցի վարպետը տունը վերածել է թանգարանի: Դեռ մանկուց նկարչությաբ զբաղվող վարպետ Լուլուն 18 տարեկանից սկսել է մետաղե դրոշմներ պատրաստել: Տան պատերը զարդարում են սկուտեղները, մեծ տարաներն ու զանազան առարկաները: 80-ամյա վարպետը երբեք չի հոգնում ու չի ձանձրանում, ամբողջ օրը արհեստանոցում մուրճի ձայնը չի դադարում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 21-ին, ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակա հանդամասում տրակտոր է կողաշրջվել. կա տուժած:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Յ. Մ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ:
Գևորգ Սաֆարյանը իրեն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքից զերծ պահելու պետության պարտավորությունները չկատարելու, նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներից զերծ պահելու պարտավորությունը չկատարելու կապակցությամբիր պաշպանների միջոցով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով՝ խնդրելով ՀՀ կառավարությունից պահանջել իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորության կատարամաներաշխիքներ:
Կանզասի ազգային գվարդիայի մի խումբ ներկայացուցիչներ գտնվում են Հայաստանում` հայ հրշեջների հետ առաջին օգնության, փրկարարական մեթոդների կիրառման և վտանգավոր նյութերի հետ աշխատելու ուղղությամբ ուսուցում անցկացնելու նպատակով:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող 1983թ. ծնված Հ. Համբարձումյանն այսօր հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Հուլիսի 20-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-ԼՂՀ ճանապարհի 8-րդ կմ-ին վազանց կատարելու ժամանակ բախվել է շրջադարձ կատարող «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենային:
Հարցին, թե ինչքա՞ն գումար կծախսվի այս ծրագրի վրա, պարոն Հանթըրը նշեց, որ պետք է ծախսվի մի քանի հարյուր դոլար, և նրանք արդեն գտել են որոշ ներդրողներ, որոնք մեծ հետաքրքրություն են դրսևորում այս ծրագրի նկատմամբ։
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 19-ին, ժամը 5.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ. Ավետիսյան փողոցում կորցրել էր կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան մայթեզրին, այնուհետև շարժվելով առաջ՝ բախվել էր ծառի և հրդեհվել:
«Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել Գյումրիում հուլիսի 20-ին տղամարդու դանակահարության դեպքով:
«Ես մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ, մշտապես յուրաքանչյուր առիթ, հնարավորություն օգտագործում եմ շփվելու համար, որովհետև համոզված եմ, որ դա մեր երկրի, հասարակության զարկերակի վրա ձեռքը պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետև երիտասարդների աչքը սուր է, նրանք հեռուն են տեսնում և նրանք շատ լավ կարողանում են կողմնորոշվել այս արագ փոփոխվող աշխարհում»։
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահը՝ խնդրելով «նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի (ժամի) հաշվարկման կարգը պարզաբանելու նպատակով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին:
Մարզերում տեղակայված անձնագրային ծառայություններում կան կոնկրետ օրեր, որ հնարավոր չէ կնքել եռօրյա պայմանագիր: Այդ օրերի համար կարող եք տեղեկանալ անձնագրային ծառայություններից:
Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված և պատժի մնացած մասը կրելու համար հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Այսօր Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում բացվել է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը համակարգում է քանդակագործ Նունե Թումանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով։
Բուն հոգեկան հիվանդություններ (շիզոֆրենիաներ, սահմանային վիճակներ, նևրոտիկ խանգարումներ) ունեցող մարդկանց շրջանում ագրեսիվությունն ավելի ցածր է, քան նույնիսկ առողջ մարդկանց շրջանում։ Նրանց ավելի բնորոշ է տագնապայնությունը, ինքնամփոփությունը, մեկուսացվածությունը։