Հրաչյա Հարությունյանը բուժզննում է անցնում

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված և պատժի մնացած մասը կրելու համար հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ նա սահմանված կարգով բուժզննություն է անցնում։

Ի դեպ, առայժմ Հրաչա Հարությունյանին տեսակցել են միայն ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի անձնակազմի ներկայացուցիչները։

Տեսանյութեր

Լրահոս