Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Երևանի նախկին ժամացույցի գործարանում. «Բիս-1» կանչով մեկնել է չորս մարտական հաշվարկ

Հուլիսի 21-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սոսեի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող նախկին ժամացույցի գործարանում: Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոսեի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում: Կանչը բարձրացվել է հրդեհի բարդության «Երկրորդ» կանչ:

Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ 23:53-ին: Արտադրամասի 45 քմ տարածքում այրվել են կահույքագործական պարագաներ, 30 քմ տարածքում՝ ջերմահարվել փայտանյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31