Բաժիններ՝

Գյումրիում դանակահարված տղամարդը դատապարտվել էր՝ վթարի խախտման հետևանքով 2 անձի անզգուշությամբ մահ պատճառելու համար

«Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել Գյումրիում հուլիսի 20-ին տղամարդու դանակահարության դեպքով:

Այսպիսով, դանակահարվածը ներկայումս դատապարտյալ է. նա 2014թ. նոյեմբերից դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 6 տարի ժամկետով ազատազրկման:

34-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ իր կողմից վարած «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելով Գյումրի- Երևան ավտոճանապարհով՝ թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ, 66-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, իր վարած ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց Գյումրի տանող ուղեմաս, որտեղ բախվել է նույն պահին տվյալ ճանապարհահատվածով դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ ընթացող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդին և նույն ավտոմեքենայի ուղևորին անզգուշությամբ պատճառել է մահ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31