Բաժիններ՝

Վթարի ենթարկված վարորդը մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 19-ին, ժամը 5.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ. Ավետիսյան փողոցում կորցրել էր կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան մայթեզրին, այնուհետև շարժվելով առաջ՝ բախվել էր ծառի և հրդեհվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 20-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հուլիսի 19-ին, ժամը 5.40-ին, «պոլիտրավմա, անգիտակից վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված «Օպել Զաֆիրա»-ի վարորդը՝ 1992 թ. ծնված Արծրուն Դավթյանը, նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31