Բաժիններ՝

Որտե՞ղ է գտնվել Հիսուսը 10-30 տարեկան հասակում և ինչո՞վ է զբաղվել

– Հիսուս Քրիստոսի 10-30 տարիների մասին ոչինչ գրված չէ: Ինչո՞ւ, ինչո՞վ է զբաղված եղել և որտե՞ղ է գտնվել այդ տարիներին… Որտե՞ղ է գտնվել Հիսուսը 10-30 տարեկան հասակում և ինչով է զբաղվել:

– Հիսուսի մանկության մասին հիշատակվում է միայն Ղուկասի Ավետարանի 2:41-52 համարներում՝ ընդգծելով այն փաստը, որ մանուկ Հիսուսը տաճարում քարոզում էր: Նաև տեղեկանում ենք, որ մինչ 30 տարեկան դառնալը, նա իր երկրավոր հոր՝ Հովսեփի հետ հյուսնությամբ էր զբաղվում: Ավելին նշված չէ, քանզի Հիսուս Իր մկրտությունից հետո միայն սկսեց երկրային քարոզչությունը և հրաշագործելը:

Իսկ մինչ այդ Ավետարանում հստակ ասվում է. «Հետո Հիսուսն իր ծնողների հետ գնաց Նազարեթ և հնազանդ մնաց նրանց: Նրա մայրն այս բոլորը պահում էր իր սրտում: Իսկ Հիսուսը զարգանում էր իմաստությամբ և մարմնով՝ սիրելի դառնալով Աստծուն և մարդկանց» (Ղուկ. 2:51, 52):

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս