Բաժիններ՝

Տղամարդը հյուրանոցային համալիրի առանձնասենյակում կնոջն առաջարկել է սեռական բնույթի հարաբերություն ունենալ, ոտքերով ծեծել նրան…

Դատարան է ուղարկվել կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը։

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող հյուրանոցային համալիրի առանձնասենյակում կնոջն առաջարկել է ունենալ սեռական բնույթի հարաբերություն և չհանդուրժելով վերջինից ստացված մերժողական պատասխանը, վիճաբանության է բռնվել նրա հետ, որի ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, ով կորցնելով հավասարակշռությունը՝ ընկել է գետնին, այնուհետև շարունակելով իր հանցավոր գործողությունները՝ ոտքերով մի քանի անգամ հարվածել է կնոջ ոտքերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ ծեծ։ Նշված արարքի համար որպես պատիժ նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս