
Գորիս-Արցախ ճանապարհին վթար է տեղի ունեցել

Հուլիսի 20-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-ԼՂՀ ճանապարհի 8-րդ կմ-ին վազանց կատարելու ժամանակ բախվել է շրջադարձ կատարող «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենային: «ՎԱԶ-2103»-ի վարորդը և «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: