Բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների սկանդալը կարող է 2-րդ սերիա ունենալ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների սկանդալը կարող է 2-րդ սերիա ունենալ։ Այս օրերին տարբեր շրջանակներում ուսումնասիրում են «դասալիքների»՝ զինծառայությունից խուսափածների ցանկը, թե ովքեր կարող են հաջորդիվ հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Անգամ պատկան մարմիններին հարցումներ են ուղարկում։ Օրինակ՝ ուսումնասիրում են դատախազության կազմը, որտեղ դասալիքների մի հսկա բանակ է պատսպարվել՝ սկսած գլխավոր դատախազից, վերջացրած Երեւանի եւ վարչական շրջանների դատախազներով։

Ոչ պակաս մեծ բանակ կա նաև դատական համակարգում՝ 1979-ից հետո ծնված դատավորների մեծ մասը չի ծառայել, ավելին՝ նրանցից շատերը կասկածելի ծագմամբ մասնավոր բուհեր են ավարտել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31