«Գիրչի»-ն ցանկանում է Վրաստանում օրինականացնել մարմնավաճառությունը

«Գիրչի» կուսակցությունը սկսում է պայքարը Վրաստանի մարմնավաճառների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն:

Այս մասին հայտարարությունը տեղադրված է կուսակցության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ «Գիրչի»-ն լիբերալ քաղաքական ուժ է, որը կողմ է մարմնավաճառության օրինականացմանը և համագործակցություն սկսելու առաջարկով դիմում է մարմնավաճառներին:

«Մենք սկսում ենք մարմնավաճառների իրավունքների համար պայքարը: Այս գործում մեզ օգնելու նպատակով գործող մասնագիտացված մարմնավաճառներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Վրաստանում մարմնավաճառությունը օրինականացված  չէ, սակայն քրեականորեն հետապնդելի արարք չի համարվում: Մարմնավաճառության փաստը հաստատվելու դեպքում, կիրառվում է միայն 20 լարիի չափով տուգանք: Միաժամանակ, ՔՕ-ի համաձայն, պատժվում են մարմնավաճառության մեջ մարդկանց ներքաշող անձինք:

Հիշեցնենք՝  նույն կուսակցությունը մինչ այս ակտիվորեն պայքարում էր նաև Վրաստանում մարիխուանայի օրինականացման ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս