Ձերբակալված էր նաեւ կոմերցիոն գծով տնօրեն Ռուբիկ Մովսեսյանը՝ Բռլյանտ Ռուբոն, որն այս մականունը վաստակել է երկար ժամանակ ադամանդի բիզնեսով զբաղվելու։ Քրեական հետապնդման է ենթարկվել նաեւ Մեծամորի ատոմակայանի վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ղազարյանը։
Նոյեմբերի 16-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էստոնական փողոցում, դպրոցի մոտ, զենք են թողել:
Ուշագրավ է այն արագությունը, որով մասնավոր բիզնեսը դառնում է պետական եւ ավելի ուշագրավ է, որ մասնավորը հոժարակամ հանձնում է իր բիզնեսը պետությանը՝ հրաժարվելով իր ապագա հսկայական շահույթներից: Համենայն դեպս այդ բիզնեսների սեփականատերերը դժգոհության որեւէ ակնարկ դեռ չեն արել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 6:00-ին, Գորիս-Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Դիլիջանի, Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից:
«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործը սրընթաց զարգանում է: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքական հրահանգն իջեցվել է, ըստ որի՝ «ճառ ասողները» ազատ են արձակվելու, իսկ «զանգ կախողները» մնալու են կալանքի տակ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ եւս մեկ անգամ պապիկ է դարձել․ նրա ավագ որդին՝ Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո՝ արու զավակ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կգա՞ մի օր, երբ բոլորս կաշխատենք՝ որպես ինքներս մեր ղեկավար։ Ըստ Weforum.org-ի, Upwork-ի գլխավոր գործադիր տնօրեն, ինչպես նաև կրթության, սեռային և աշխատանքի հարցերով համաշխարհային ապագայի խորհրդի փոխնախագահ Սթեֆան Կասրիելը նշում է, որ նախաձեռնողներն ու ազատ գրաֆիկով աշխատողներն աշխատաշուկայի ապագան են, քանի որ ավանդական գրասենյակային աշխատանքներն ավելի ու ավելի անկարևոր են դառնում։
Առաքելյան փողոցի տներից մեկի բնակիչը շտապօգնություն է կանչել եւ երբ շտապօգնության խումբը տեղ է հասել, տան տերը վիճել է բժշկի հետ, ապա հարվածներ հասցրել նրա գլխին:
Բնակարանային գողություններ՝ անխուսափելի վերջաբանով:
Այսօր Լիբանանում հանդիպում են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու գործարար Գագիկ Ծառուկյանը:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է:
«Տարիքով մարդիկ չեն վախենում հիվանդություններից կամ մրսելուց, սակայն երեխաների համար դա կարող է ճակատագրական լինել: Գետինը խոնավ է, իսկ եղանակը՝ ցուրտ»,-ասում է փախստական Քարիմ Հուսեյնը:
Նրա խոսքով՝ ՊՆ-ն մսաբանջարեղենային կոնսերվաների հետ կապված խնդիր ունեցել է և շեշտել, որ դա չի կարելի կապել ամբողջ սննդակարգի հետ: «Այն միսը, ձավարեղենը, որ այսօր մատակարարվում են, և լավն են, և քանակով շատ, քան երբևէ եղել են մեր բանակում: Դա է կարևորը»,- շեշտել է Սարգսյանը:
2016թ. հունվարսեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 5 հազար 535.6 տոննա ապրանք:
ՀՀ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գործում Վիգեն Սարգսյանը տեսնում է պաշտպանության նախարարության քաղաքացիական վերահսկողության կարևորագույն գործառույթը:
Հայաստանը որպես ժամկետային զինծառայություն ունեցող երկիր պետք է հասկանա, թե քաղաքացին ինչպես է օգտագործում զինված ուժերում անցկացրած երկու տարին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանն այսօր հանդիպեցին Ներգնա տուրօպերատորների միության անդամների հետ:
«Ինչպես սիսիանցիներն են ասում՝ Աղջկա արձանը, իրականում՝ Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար ընկած սիսիանցիների հիշատակը հավերժացնող այս հուշարձանը կառուցվել է 1960 թվականին, սակայն երբեք չի վերանորոգվել, չի մաքրվել մամուռի շերտից, կեղտից ու խոտերից,– ասում է Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող Սարգիս Զիլֆուղարյանը ապա հավելում,-մեր քաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող այս հուշարձանի մաքրման, լվացման աշխատանքը վստահվել է ինձ, ինչը կատարում եմ սիրով, նաեւ՝ հպարտությամբ, որ հենց ինձ է վիճակվել նրան «նոր, մաքուր զգեստ հագցնելու» պատասխանատվությունը»:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել «Երեւան Գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով:
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է նոտարի կողմից յուրացման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կոռուպցիայի յուրաքանչյուր դեպք պաշտպանական համակարգի ներքին անվտանգության ամենամեծ և ամենավնասակար խնդիրն է:
«Վստահ եմ, որ մենք անցյալից դասեր քաղելու ճանապարհով պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք ապագայում: Ես այստեղ եմ եկել՝ ամրացած իմ համոզմունքի մեջ, որ կազմել եմ ճիշտ նախագիծ և ճիշտ եմ արել, որ այս տեսքով այն բերել եմ Ազգային ժողով: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը քվեարկությունից առաջ լավ մտածեն, որովհետև իսկապես չեմ ցանկանում, որպեսզի ինչ-որ մեկը դեմ քվեարկի այս նախագծին՝ նույնիսկ այն դեպքում, եթե կողմ չէ դրան: Խնդրանքս է բոլորին, ով իր մեջ ուժ չի գտնում կողմ քվեարկել, գոնե թող չմասնակցի քվեարկությանը: Դա ևս կարևոր ազդակ կլինի նրանց համար, ովքեր հետևում են քվեարկությանը»,- ասաց նախարարը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Լուկաշին թաղամասի, Սիլիկյան թաղամասի 1, 2, 3, 4, Գ.Զոհրաբի, Չուխաջյան փողոցների ջրամատակարարումը:
Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատանը նոյեմբերի 16-ին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը և Էրեբունի ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հայտարարեցին Հայաստանում առաջին «Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակ»-ի բացման մասին:
«Պաշտպանության նախարար նշանակվելու առաջին օրերից առաջ եմ քաշել «ազգ-բանակ» կոնցեպցիան, որը բավականին լայն քննարկման առարկա է դարձել հասարակության մեջ: Մեր անկախության վերականգնումից 25 տարի անց, մեր բանակի գոյության 25-րդ տարում մենք հասել ենք մի վիճակի, երբ պետք է փորձենք բանակաշինության մեջ ազգային բանակ կառուցելուց քայլ կատարել դեպի ազգ-բանակի կառուցում: Ես համարում եմ, որ 25 տարի անցել ենք շատ լուրջ ճանապարհ. պետական համակարգում ամենակայացած համակարգերից մեկը մեր զինված ուժերն են, ՊՆ-ն իր բոլոր կառույցներով»:
«Երկիր, որն ունի 21-րդ դարին եւ մեր տարածաշրջանին անհարիր հռետորաբանություն եւ քարոզչություն, երկիր, որն ընտրել է թշնամիներ ստեղծելու եւ այդ թշնամիների վրա սեփական քաղաքականությունը կառուցելու մոտեցում: Հետեւաբար, այդ տիպի երկրից պետք է սպասել ամեն ինչ. թե գիտակցված, և թե վերահսկողության թուլացման արդյունքում սրումներ եւ լարումներ: Մենք դրան պատրաստ ենք»,-ասաց նա: