Լավաշով փլավ
Եռացող աղաջրի մեջ լցնել բրինձը և եփել մինչև պատրաստ լինելը: Այնուհետև քամել, ցողել սառը ջրի տակ, թողնել քամվի:
Խորը կաթսայում դաղել բուսական յուղը, լցնել բրնձի մի մասը, խառնել, ավելացնել մնացած բրինձը և մոտ 5-10 րոպե դնել կրակին:
Լավաշի կտորներն առանձին տապակել բուսական յուղի մեջ:
Խորը կաթսայում շարել լավաշի կտորները, վրան լցնել փլավի մի մասը, լցնել բուսական յուղ, նորից դնել լավաշի կտորները, ապա մնացած փլավը:
Բարի ախորժակ: