Բաժիններ՝

«Մարդ կյանքում ի՞նչ մեղք պետք է գործած լինի, որ սենց գործով իրեն դատավոր նշանակեն». Նինա Կարապետյանցը՝ «Սասնա ծռերի» գործերով դատավորների մասին

«Երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները հանձնվեցին, մենք արդեն ինտուիտիվ, նաև փորձից ելնելով՝ հասկացանք, որ այս մարդկանց տարրական իրավունքները չեն պաշտպանվելու, այս մարդիկ ենթարկվելու են և՛ անմարդկային վերաբերմունքի, և՛ խոշտանգումների, և՛ նրանց բոլոր տեսակի իրավունքները հաստատ խախտվելու էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը:

Նրա խոսքով՝ երբ նախագահը հայտարարեց, որ չի լինի վրեժխնդրություն, հասկանալի էր, որ դա ձևական հայտարարություն էր. «Այն, ինչին մենք սպասում էինք, իրապես տեղի ունեցավ, բոլորը գիտեն՝ ինչ տեղի ունեցավ դատարանում»:

Ն. Կարապետյանցն ընդգծեց, որ իրավիճակն իսկապես արտառոց էր՝ թե՛ նախաքննության փուլում, թե՛ դատաքննության փուլում. «Իսկապես նման բան չէր եղել, որ խոսք չտան փաստաբանին արտահայտվելու»:

Նա նշեց, որ փաստաբանների բացակայության պայմաններում դատական նիստը շարունակելը խոսում է կա՛մ դատավորների անգրագիտության, կա՛մ հրահանգ ստանալու մասին: Ն. Կարապետյանցը չի կարծում, որ նրանք անգրագետ են, քանի որ ինքը ծանոթ է նրանց աշխատանքին.

«Սա ուղղակի պատվեր է, այլ տարբերակ ուղղակի լինել չի կարող: Շատ վատ վիճակի մեջ են հայտնվել այդ դատավորները, մարդ կյանքում ի՞նչ մեղք պետք է գործած լինի, որ սենց գործով իրեն դատավոր նշանակեն, որովհետև սա տանջանք ու չարչարանք է: Մարդիկ մի կողմից՝ հասկանում են, որ գոյություն ունի օրենք, որ իրենք պարտավոր են հետևել, և մյուս կողմից՝ իրենք ունեն հրահանգ՝ չկատարելու և ամեն կերպ անցնելու այդ օրենքի վրայով: Դժվարանում եմ պատկերացնել՝ այս դատական գործերն ինչպես են շարունակվելու, ոնց են ավարտվելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս