Բաժիններ՝

Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. Volkswagen-ի վարորդը եղել է խմած. shamshyan.com

Այսօր հուլիսի16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ավտոճանապարհների խաչմերուկում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ 54-ամյա Գագիկ Եգորյանի վարած Mercedes մակնիշի 01 ԼԼ 011 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 29-ամյա Դավիթ Մայիլյանի անվամբ հաշվառված Volkswagen մակնիշի 95 DD 559 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին` Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 30-ամյա Ալիսա Մաթևոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Volkswagen-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Գ.Շամշյանի տեղեկություններով, Նաիրիի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Volkswagen-ը վարել է սեփականատերը՝ Դ. Մայիլյանը, ով նույնպես վնասվածքներ է ստացել և ենթարկվել բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս