Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ջանքերը Ուկրաինայի հարցում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ջանքերը Ուկրաինայի հարցում՝ Եվրոպայում կայունությունը վերականգնելու համար։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը… չի կարող նորմալ համարվել… Այս իրավիճակը օգուտ չի բերում ո՛չ կողմերին, ո՛չ էլ Եվրոպային. դիվանագիտական ջանքերը պետք է ակտիվացվեն», – Ֆիդանի խոսքերն է մեջբերում «Aydınlık» թերթը։
Հիշեցնելով, որ երկու կողմերն արդեն չորս անգամ հանդիպել են Ստամբուլում, նախարարը հայտարարել է, որ պատրաստ են կրկին հյուրընկալել այդ հանդիպումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։
Ֆիդանը ընդգծել է, որ պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ վերականգնվի կայունությունը Եվրոպայում։



