
Վանքի դաշտամիջյան ճանապարհին դի է հայտնաբերվել

Հուլիսի 20-ին, ժամը 00:19-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ Սուրբ Խաչ վանքի մոտակայքում, նույն գյուղի բնակիչ 1941 թ. ծնված Ա. Խ.-ը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը. ստացված տեղեկությունը փոխանցվել է գյուղապետին: Ժամը 02:10-ին անհրաժեշտությունից ելնելով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:
Հուլիսի 20-ին, ժամը 06:51-ին դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի, ժամը 07:01-ին՝ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամը 07:15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:13-ի սահմաններում Մալիշկա-Սուրբ Խաչ վանքի դաշտամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին հայտնաբերվել է Ա. Խ.-ի դին: