
Տարոն Մարգարյանն Արցախում հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին: