Բաժիններ՝

«Մենք ձեզանից սպասում ենք ինտենսիվ գումարների մուտք». Կարեն Կարապետյանը` Արման Սահակյանին

Այսօր կառավարության նիստում որոշվեց նախապես սահմանված` որոշակի արժեքային մեծություն ունեցող պետական անշարժ գույքի օտարման գործընթացն իրականացնելու իրավասությունը վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Ըստ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի` դրա արդյունքում խիստ կկրճատվի ՀՀ կառավարության անհատական որոշումների թվաքանակը, ինչպես նաև կնվազի ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը:

Նա նշեց, որ մինչ այս պետական անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման մասին որոշումներն ընդունվում են ՀՀ կառավարության կողմից` Պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ:

Նոր որոշմամբ` տարածագնահատման 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող, 50 մլն դրամից ավելի գնահատված արժեք ունեցող պետական անշարժ գույքի օտարման մասին որոշումները կընդունվեն ՀՀ կառավարության որոշմամբ: Իսկ տարածագնահատման 4-րդ և ավելի բարձր գոտիներում գտնվող, մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով պետական անշարժ գույքի օտարման մասին որոշումները կընդունվեն վարչության կողմից:

«Մենք ձեզանից սպասում ենք ինտենսիվ գումարների մուտք: Պարզ ենք, չէ՞, ձևակերպել խնդիրը, պարո՛ն Սահակյան»,- հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս