Վթար Աշտարակ-Էջմիածին ճանապարհին. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 19-ին, ժամը 16:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ-2410» մակնիշի 03 LՕ 451 պետհամարանիշով (վարորդ՝ 1961 թ. ծնված Ա. Ե.) և «T-25» տրակտոր մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Խ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Ե.-ը, ուղևորներ՝ 1988 թ. ծնված Կ. Գ.-ը, 1984 թ. ծնված Գ. Խ.-ը և 1954 թ. ծնված Ա. Խ.-ը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղի ուժերով տեղափոխվել Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս