Ինչի հետևանքով է մահացել դանակահարված հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը, ով հուլիսի 17-ին դանակահարվել էր, մահացել է կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան էջից:
«Տեղեկացնենք, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Ռ. Պ.-ն այսօր լուսադեմին մահացել է՝ կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի հետևանքով»,- նշված է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան էջում: