Բաժիններ՝

Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի մասին

Հուլիսի 17-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռուբեն Պողոսյանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ. Պողոսյանի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է ԴԲՓ:

Հուլիսի 20-ին, ժամը 2.10-ին, Ռուբեն Պողոսյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս